Աբու Դաբիում ՀՕՊ համակարգերի աշխատանքից հետո ընկած բեկորների պատճառով երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը։
«Աբու Դաբիի համապատասխան մարմինները արձագանքել են երկու միջադեպի, որոնք տեղի են ունեցել ՀՕՊ-ի կողմից թիրախների հաջող խոցումից հետո ընկած բեկորների հետևանքով։ Առաջին դեպքում թեթև վնասվածք է ստացել Հորդանանի մի քաղաքացի, իսկ երկրորդ դեպքում Եգիպտոսի մի քաղաքացի ստացել է միջին ծանրության վնասվածքներ», - ասված է հայտարարության մեջ։




























