Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը:

«Չինաստանը, լինելով արդարությունը պաշտպանող խոշոր պետություն և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամն ու գործընկերը, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն փոխգործակցելով բոլոր կողմերի հետ և անդադար ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», — ասել է Չժայ Ցզյունը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն։

Չժայ Ցզյունը կիրակի օրը այցելել է Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում լարված իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու Չինաստանի ջանքերի շրջանակում։