Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի Գազիանթեփ նահանգում իրանական բալիսթիկ հրթիռ է վնասազերծվել։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ վնասազերծված հրթիռի կտորներն ընկել են ամայի տարածքում եւ որեւէ վնաս չեն հասցրել։

Նշվել է, որ հրթիռը վնասազերծել են Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության միջոցները։