Իրանում մինչև 60% հարստացված ուրանի մոտ կեսը պահվում է Իսֆահանի ստորգետնյա պահեստում, որը, կարծես թե, մեծ մասամբ անվնաս է մնացել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից հետո։ Լրագրողներին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է Reuters-ը։
«Կարծում ենք՝ Իսֆահանում 200 կգ-ից փոքր-ինչ ավելի 60% հարստացված ուրան կար։ Ընդհանուր կարծիքն այն է, որ նյութը դեռևս այնտեղ է»,- ասել է Գրոսին՝ հավելելով, որ հարվածը տեղի է ունեցել Իսֆահանի թունելներից մեկի մոտ։





























