ԵՄ դիավանգիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Լիբանանում։

Նա շեշտել է, որ դիվանագիտությունը լավագույն հնարավորությունն է տալիս կանխելու Լիբանանի քաոսի մեջ ընկղմվելը։ «Հաջակցություն Իրանի Իսրայելի վրա  հարձակվելու Հըզբոլլահի որոշումը վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանը և ավելացնում մահացու տարր։ Ըստ միջազգային իրավունքի՝ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի»,- ասել է Կալասը։

«Միևնույն ժամանակ, Իսրայելի արձագանքը չափազանց կոշտ է եղել։ Նրա գործողությունները զանգվածային տեղահանման պատճառ են դառնում և ավելի են անկայունացնում փխրուն իրավիճակը»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։