Չեմ կարծում, թե ամերիկացիների հետ բանակցությունների կամ քննարկումների հարցը նորից կլինի օրակարգում, քանի որ մենք ամերիկացիների հետ շփման շատ դառը փորձ ունենք։ Այս մասին PBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Նա հիշեցրել է, որ Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ անցյալ տարվա հունիսին և Միացյալ Նահանգները հարձակվել է երկրի վրա՝ հենց բանակցությունների թեժ պահին։
«Եվ նորից այս տարի նրանք փորձում էին մեզ համոզել, թե այս անգամ ամեն ինչ այլ է։ Նրանք մեզ խոստանում էին, որ մեզ վրա հարձակվելու մտադրություն չունեն և ցանկանում են խաղաղ ճանապարհով կարգավորել իրանական միջուկային հարցն ու գտնել փոխհամաձայնեցված լուծում։
Ի վերջո, մենք համաձայնեցինք։ Բայց կրկին՝ բանակցությունների երեք փուլից հետո, և այն բանից հետո, երբ բանակցություններում ամերիկյան թիմն ինքը հայտարարեց, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, նրանք, միևնույն է, որոշեցին հարձակվել մեզ վրա։ Այնպես որ, չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցություններն ապագայում կլինեն մեր օրակարգում»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։





























