Մենք ամենևին էլ չենք ձգտում հրադադարի։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մենք գտնում ենք, որ պետք է «հասցնել ագրեսորի ատամներին», որպեսզի նա դաս քաղի և այլևս երբեք նույնիսկ չմտածի մեր սիրելի Իրանի դեմ ագրեսիա սկսելու մասին։ Սիոնիստական ռեժիմն իր ամոթալի գոյությունը տեսնում է «պատերազմ-բանակցություններ-հրադադար և ապա նորից պատերազմ» շղթայի հավերժացման մեջ՝ իր տիրապետությունն ամրապնդելու համար։ Մենք կկոտրենք այդ շղթան», - նշել է Ղալիբաֆը։