Աբու Դաբիի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Ռուվայս արդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով էմիրության վարչակազմի մամուլի ծառայությանը։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, նշված է գերատեսչության X սոցիալական ցանցի էջում տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:





























