Ամերիկա-իսրայելական պատերազմի սկզբից ի վեր Թեհրանում առնվազն 460 մարդ է սպանվել, ևս 4309-ը՝ վիրավորվել։ Այս մասին IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թեհրանի առողջապահության դեպարտամենտի արտակարգ իրավիճակների գծով փոխտնօրեն Մեհր Սորուշը։
Սորուշի խոսքով՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով վնասվել է շտապօգնության 18 մեքենա և առաջին օգնության 18 կետ։
Ընդհանուր առմամբ, ամբողջ Իրանում այս հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում է 10 000-ը։





























