Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը շուտով կբարձրացնի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին սրբադասելու հարցը: Այս առաջարկն արել է Ախալքալաքի, Կումուդրոյի եւ Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզը վրացի լրագրողների հետ զրույցում:
«Հեռու չէ այն օրը, երբ մենք կբարձրացնենք Նորին Սրբության սրբադասման հարցը»,- ասել է միտրոպոլիտ Նիկոլոզը:
Ըստ նրա՝ վրաց պատրիարքին սրբադասելու օգտին կա երկու փաստարկ՝ ազգի սերը եւ մարդկանց բուժման հրաշքը:
Իլյա II-ը մահացել է մարտի 17-ի երեկոյան: Պատրիարքի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում: Վրաց եկեղեցու առաջնորդը կհուղարկավորվի մարտի 22-ին Թբիլիսիի Սիոնի տաճարում՝ համաձայն նրա կտակի: Պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում հայտարարվել է սուգ, որը կտեւի մինչեւ հուղարկավորության օրը:




























