Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր ռազմական համալսարանին՝ Իմամ Հոսեյնի համալսարանին։

«Այնտեղ իրականացվում էին առաջադեմ սպառազինության հետազոտություններ և մշակումներ։

Գործողության ընթացքում իսրայելական բանակը բազմիցս հարվածներ է հասցրել համալսարանի ռազմական ենթակառուցվածքներին՝ Իրանի զենքի արտադրության և մշակման հնարավորություններին զգալիորեն վնաս հասցնելու նպատակով»,- նշել է իսրայելական բանակը։