Մի քանի րոպե առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգը Սպահանի երկնքում հայտնաբերել և ոչնչացրել է MQ9 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Fars-ը։
«Սաուդյան Արաբիայի Դեջարան շրջանի ափին տեղակայված F-16 կործանիչների ուղղորդման համար օգտագործվող ամերիկյան սեփականության վաղ նախազգուշացման ռադարին ճշգրիտ հարված է հասցվել։
Բահրեյնի գլխավոր կայազորի դիմաց տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի հրամանատարների գաղտնի նստավայրը հրամանատարների հանդիպման ժամանակ ճշգրիտ հարված է հասցվել անօդաչու թռչող սարքով։ Հարվածից հետո տեղում շտապօգնության ավտոմեքենաների տեղաշարժ է նկատվել ։
Ինչպես հաղորդում է Mehr-ը՝ հարված է հասցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Մանհադ ավիաբազայի դիմաց գտնվող ԱՄՆ գաղտնի ռազմական հրամանատարական կենտրոնին։ Այդ գաղտնի կենտրոնում տեղակայված են եղել ավելի քան 200 միջին օղակի ամերիկացի սպաներ։



























