Թրամփի վարչակազմը դեմ է կարևոր նավթային երթուղի Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի համակարգ ստեղծելու ջանքերին Թեհրանի, սակայն ողջունել է որոշ լցանավերի տեղաշարժը՝ որպես դիվանագիտության նշան։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է CNN-ը։
Լևիթը նշել է, որ նավթային լցանավերի, ներառյալ՝ 10 և ևս 20 լցանավերի անցումը նեղուցով, որոնց մաիսն անցյալ շաբաթ հայտարարել էր Թրամփը, ինչպես սպասվում է, կանցնեն առաջիկա օրերին, «Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող ուղղակի և անուղղակի բանակցությունների արդյունք է»։
Լևիթը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը տեղակայվում են Մերձավոր Արևելք՝ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ պատերազմում «գործողության առավելագույն ազատություն» տալու համար, թեև պաշտոնատար անձինք շարունակում են դիվանագիտական լուծում փնտրել։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցող իրանցի պաշտոնյաներն «ավելի ողջամիտ են թվում, քան նախորդ ռեժիմի ղեկավարները», թեև հրաժարվել է կրկին նշել նրանց անունները։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Իրանի տված ցանկացած խոստում «ստուգվելու» է նրան պատասխանատվության ենթարկելու համար՝ զգուշացնելով, որ զինվորականները կփորձեն ոչնչացնել այն, եթե պարզ դառնա, որ նրանք պատրաստ չեն Թրամփի պայմաններով դիվանագիտական կարգավորման հասնել։
«Չնայած Իրանի բոլոր հրապարակային հայտարարություններին և կեղծ հաղորդագրություններին՝ բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում։ Իհարկե, հրապարակայնորեն ասվածը շատ տարբերվում է նրանից, ինչ են մեզ ասում մասնավոր զրույցներում»,- նշել է նա։
Լևիթը նշել է, որ եթե Իրանը մերժի ԱՄՆ-ի հետ գործարքը, Դոնալդ Թրամփը տարբերակներ ունի «ապահովելու համար, որ Իրանը այս կամ այն կերպ շարունակի ծանր գին վճարել»։
«Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերին, Պենտագոնի խնդիրն է գերագույն հրամանատարին գործողությունների առավելագույն ազատություն ընձեռել: Դա չի նշանակում, որ նախագահը որևէ լրացուցիչ որոշում է ընդունել»,- նշել է նա։
Լևիթը հայտարարել է, որ դիվանագիտությունը Թրամփի «թիվ մեկ տարբերակն է»։
Պատասխանելով այն հարցին, թե որքան կտևի Իրանի հետ պատերազմը, նա պարզաբանել է, որ Դոնալդ Թրամփի պատերազմի սկզբնական ժամանակացույցը, որը չորսից վեց շաբաթ էր և սկսվել է փետրվարի 28-ին, ուժի մեջ է մնում, հաղորդում է Sky News-ը։
«Ինքներդ հաշվեք»,- նշել է Լևիթը։
Պատերազմի վեցերորդ շաբաթը կավարտվի ապրիլի 11-ին։
Նա հավելել է, որ մինչ օրս թշնամու թիրախների վրա հասցվել է ավելի քան 11 հազար հարված, իսկ պատերազմի սկսվելուց ի վեր իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը նվազել է մոտ 90%-ով։
«Մեր զինված ուժերը շարունակում են ոչնչացնել Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան. նրա հրթիռային, անօդաչու թռչող սարքերի, ռազմածովային սարքավորումների և նավաշինարանների արտադրական օբյեկտների գրեթե 70%-ը վնասվել կամ ոչնչացվել է»,- ասել է նա։



























