ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին տեղեկացրել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա նավագնացության համար: Այս մասին մարտի 30-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
«Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է ավարտել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա», - նշել է պարբերականը:
Նշվում է, որ ԱՄՆ պաշտոնյաները եզրակացրել են, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու փորձերը կարող են խաթարել Իրանի դեմ վեցշաբաթյա գործողության ժամանակացույցը: Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահը որոշել է կենտրոնանալ հիմնական նպատակներին հասնելու՝ իրանական ռազմածովային ուժերի ճնշման և նրանց հրթիռային պաշարների ոչնչացման վրա, ապա ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական ջանքերով նավագնացության վերսկսմանը հասնելու վրա:



























