Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո Թեհրանի արևելյան մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ հոսանքազրկումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Փիրուզի թաղամասում և Իրանի մայրաքաղաքի այլ արևելյան շրջաններում։ Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները։