Հորմուզի նեղուցի փակման պատճառով առաջացած համաշխարհային տնտեսական խնդիրներն ԱՄՆ-ի մեղքով են։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավին։
«ԱՄՆ-ն սխալվել է իր հաշվարկներում. նրանք նպատակներ էին սահմանել, որոնց պետք է հասնեին երեքից հինգ օրվա ընթացքում, սակայն ձախողվել են։ Այս մասին հաստատում են նաև արևմտյան բազմաթիվ վերլուծաբաններ։ Ամերիկացիները կարծում էին, թե կարող են կործանել Իրանը և այժմ բավականին պարզ նպատակներ են հետապնդում։ Հորմուզի նեղուցը բաց էր, սակայն Միացյալ Նահանգների սխալների պատճառով մարդիկ ամբողջ աշխարհում զրկվել են դրանից օգտվելու հնարավորությունից։ Նեղուցն առանցքային դեր ունի համաշխարհային տնտեսության համար»,- Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում ասել է Ֆադավին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, եթե «մոտ ժամանակներս» կրակի դադարեցման համաձայնություն ձեռք չբերվի և Հորմուզի նեղուցը չապաշրջափակվի։



























