Սպիտակ տան նախկին խորհրդական և MAGA շարժման առանցքային դեմք Սթիվ Բեննոնն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կոչ է արել արտաքսելու Իսրայելի վարչապետ Յաիր Նեթանյահուի որդուն և ուղարկելու Իրանի դեմ պատերազմ: Դրա մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:

«Վաղը Նեթանյահուի որդուն դուրս բերեք Մայամիից: Որտե՞ղ է ներքին անվտանգության նախարարությունը, երբ կարիքն ունենք: Վերադարձրեք նրան: Համազգեստ հագցրեք: Թող նա առաջինը գնա պատերազմի»,- ասել է Բեննոնը:

Ո՛չ Յաիր, ո՛չ էլ Ավներ (Իսրայելի վարչապետի երկրորդ որդին) Նեթանյահուները պատերազմի ժամանակ չեն ծառայել Իսրայելի բանակում: