Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում հաստատել է, որ հաղորդագրություններ է փոխանակել ԱՄՆ-ի հետ՝ կա՛մ ուղղակիորեն, կա՛մ տարածաշրջանում իր ընկերների միջոցով, սակայն դա չի նշանակում, որ Իրանը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։
«Ես շարունակում եմ հաղորդագրություններ ստանալ անմիջապես ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆից, և դա չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում։
Իրանում որևէ կողմի հետ բանակցություններ վարելու մասին պնդումները կեղծ են։ Բոլոր հաղորդագրությունները փոխանցվում կամ ստացվում են Արտաքին գործերի նախարարության միջոցով, եւ անվտանգության մարմինների միջեւ կապ կա»,- ասել է Արաղչին։



























