Իրանը կհամաձայնի միայն ռազմական գործողությունների ավարտին ամբողջ տարածաշրջանում, այլ ոչ թե ընդհատմանը։
Դրա մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա նշել է, որ Իրանը դեռևս որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ, և ինքը վերապահումներ ունի այս հարցում։



























