Հորմուզի նեղուցի ճակատագիրը պատերազմից հետո կորոշեն միայն Իրանն ու Օմանը։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
«Նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում։ Դրանք միջազգային ջրեր չեն։ Դրանք մեր տարածքային ջրերն են և Օմանի ջրերը։
Ներկա պահին համարում ենք, որ նեղուցը բաց է։ Այդ նեղուցը փակ է միայն մեզ հետ պատերազմող երկրների նավերի համար։ Դա նորմալ է պատերազմի ժամանակ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր թշնամիներն օգտագործեն մեր տարածքային ջրերը առևտրի համար։
Մենք հաշվի կառնենք մեր ընկերների կարծիքը տարածաշրջանում և դրանից դուրս։ Հորմուզի նեղուցը կարող է լինել խաղաղ ջրային ուղի՝ աշխարհի տարբեր երկրներից եկող նավերի համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։



























