Ազգը սգում է «Նահալ» բրիգադի չորս զինվորների՝ կապիտան Նոամ Մադմոնիի, շտաբի սերժանտ Բեն Քոհենի, շտաբի սերժանտ Մաքսիմ Անտիսի և շտաբի սերժանտ Գիլադ Հարելի մահը։ Դրա մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ես և կինս, Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին, խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,- գրել է նա։
Նա հավելել է, որ նրանք զոհվել են Լիբանանում «Հըզբոլլահի» հետ մարտերում։
«Մենք կշարունակենք ուժեղ հարվածներ հասցնել մեր թշնամիներին՝ հյուսիսի բնակիչների և Իսրայելի բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։



























