Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «նոր դաշինքներ է ստեղծում տարածաշրջանի կարևոր երկրների հետ՝ իրանական ընդհանուր սպառնալիքի դեմ», հայտնել է The Times of Israel-ը։

Նա հավելել է, որ «վաղ թե ուշ իրանական ռեժիմը կընկնի»։

«Մենք վերացրել ենք Իրանից եկող անմիջական սպառնալիքը՝ միջուկային զենքով և բազմաթիվ բալիստիկ հրթիռներով զինվելը»։

«Հըզբոլլահն» այլևս «ռազմավարական սպառնալիք» չէ Իսրայելի համար։