Արաբական Միացյալ Էմիրությունները մուտքի և տարանցման արգելք է սահմանել իրանական անձնագրեր ունեցողների համար, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Դա վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրությունների վավեր բնակության թույլտվություններ (ներառյալ «ոսկե վիզաներ»), տուրիստական վիզաներ և նույնիսկ Դուբայով անցնող տարանցիկ չվերթներ ունեցող անձանց։ Ավիաընկերություններն արդեն իսկ կիրառում են այս սահմանափակումը։



























