Պատերազմի սկզբից ի վեր արդեն 7-րդ անգամ է հարված հասցվում Քուվեյթի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած նախորդ հարձակման ժամանակ բռնկվել էր վառելիքի պահեստարանը, և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներից 58 ժամ է պահանջվել այն մարելու համար։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Քուվեյթում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման տագնապալի մակարդակ է նկատվում, հաղորդում է հեռուստաալիքը:

Վերջին մի քանի օրվա ընթացքում վնասվել են նավթավերամշակման գործարաններ, նավահանգիստներ, օդանավակայանը, ջրի աղազերծման կայանը և այլ էլեկտրակայաններ։

Քուվեյթի ազգային բանկը հայտարարել է, որ վերջին իրադարձությունների պատճառով փակ կլինի այսօր և վաղը։