Թեհրանը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, եթե Իսրայիելին տրամադրվող Ադրբեջանի օգնությունն ակնհայտ դառնա։ Այս մասին ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը»։

Ըստ նրա՝ ադրբեջանական նավթային, նավթագազային և այլ ենթակառուցվածքներին հասցվող իրանական մի քանի հարվածները կարող են արագորեն հանգեցնել Բաքվի տնտեսական կոլապսին։ «Քիչ հավանական է, որ Թուրքիան այս դեպքում շահագրգռված լինի ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի կողմից՝ նույնիսկ Շուշիի հռչակագրի առկայության պայմաններում։ Իրանի փորձագիտական շրջանակներում այս բոլոր սցենարները քննարկվում են։ Հատկապես Նախիջևանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո։ Այն ժամանակ Ադրբեջանը Իրանին մեղադրեց ահաբեկչության մեջ։ Սակայն ավելի ուշ Բաքուն գնաց դեէսկալացիայի և մարդասիրական օգնություն ուղարկեց։ Հետևաբար, Բաքվի ներգրավման հնարավորությունն այժմ լրջորեն չի քննարկվում ո՛չ Իսրայելում, ո՛չ Իրանում»,- հավելել է Մելքոնյանը: