Հռոմի Լևոն XIV Պապը զատկական տոներին ընդառաջ հույս է հայտնել, որ Իրանում պատերազմը կդադարեցվի՝ կոչ անելով նվազեցնել բռնության մակարդակը և կենտրոնանալ դիվանագիտության վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Ինձ ասացին, որ նախագահ Թրամփը վերջերս հայտարարել է պատերազմին վերջ դնելու իր ցանկության մասին,– երեկ Հռոմում լրագրողներին ասել է Հռոմի Պապը։ – Հուսով եմ՝ նա ելքեր է փնտրում»։
Նա հույս է հայտնել, որ Թրամփը «ուղիներ է փնտրում բռնությունների և ռմբակոծությունների ծավալները կրճատելու համար, ինչը զգալի ավանդ կլիներ Մերձավոր Արևելքում և այլուր ծնվող ու անընդհատ աճող ատելության արմատախիլ անելու գործում»։
Պոնտիֆիկը նաև կոչ է արել համաշխարհային բոլոր առաջնորդներին վերադառնալ երկխոսությանը և ուղիներ գտնել բռնության մակարդակի նվազեցման համար, որպեսզի «Զատկի ժամանակ խաղաղություն տիրի մեր սրտերում»։



























