Թեհրանի իշխանությունները ավելի քան 10 հազար բնակչի են տեղավորել 28 հյուրանոցներում։ Նրանք անօթևան են մնացել ԱՄՆ-ի ու Իսրայելի օդային հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ավագանու անդամ Սեյեդ Մոհամմադ Աղամիրին։

«Ամերիկա-սիոնիստական թշնամու հարձակումների ու բնակելի տների վնասման պատճառով Թեհրանի քաղաքապետարանը 10,327 մարդու է տեղավորել մայրաքաղաքի 28 հյուրանոցներում։ Նրանց մեջ եղել է 3,228 ընտանիք»,- նրա խոսքերն է մեջբերում «Tasnim» գործակալությունը։ Նա նաև նշել է, որ Թեհրանի իշխանությունները շարունակելու են օգնել բոլոր նրանց, ովքեր տուժել են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններից։