Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Պարսից ծոցի կենտրոնական հատվածում իսրայելական Aqua 1 նավթային լցանավին հասցված հարվածի մասին:
«Մանկասպան և անօրինական սիոնիստական ռեժիմին պատկանող Aqua 1 առևտրային անվանմամբ նավթային լցանավը Պարսից ծոցի կենտրոնական հատվածում դիպուկ հարված է ստացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի հրթիռներից և ներկայումս այրվում է»,- մեջբերում է հատվածը հայտարարությունից Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:



























