Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իր երկիրը «վերադառնալու է քարի դար»։

«Միայն «քարեդարյան» մտածելակերպը կարող էր ժողովուրդներին սպառնալ քարի դար վերադառնալով», — X սոցիալական ցանցում գրել է Արեֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով Իրանում ընթացող պատերազմին, հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն «չափազանց հզոր հարված» կհասցնի Իրանին և Իսլամական Հանրապետությունը կվերադարձնի «քարե դար»: