ԱՄՆ-ն ու Իսրայելը Թեհրան-Քարաջ մայրուղուն մեկ օրում երկու անգամ հարված են հասցրել, հաղորդում է իրանական» Fars լրատվական գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փրկարարները դեպքի վայրում էին և օգնում էին նախորդ հարվածից վիրավորված մարդկանց։

Ալբորզ նահանգի իշխանությունները մարդկանց կոչ են արել խուսափել այդ տարածքից։

ԱՄՆ-ի և Իսրայելի առաջին հարվածը մայրուղու վրա երկու մարդու կյանք էր խլել, շատ մարդիկ՝ վիրավորվել։