Իրանի Քերմանշահ նահանգում հրթիռային ստորաբաժանման հրամանատարը սպանվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը, հաղորդում է Times of Israel-ը։
«Տոնի ժամանակ մենք սպանեցինք Քերմանշահի տարածքում գտնվող բալիստիկ հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուկրամ Ազիմիին։ Ազիմին պատասխանատու էր Իսրայելի ուղղությամբ բազմաթիվ հրթիռների արձակման համար»,- ասել է նա։
Դեֆրինը հայտնել է նաև, որ ՑԱԽԱԼ-ը սպանել է նաև իրանական հրթիռային գումարտակի երեք հրամանատարների, «ովքեր ղեկավարել են Իսրայելի հրետակոծությունը»։



























