ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ թույլ չի տա, որպեսզի կենդանի թիրախներին հարվածելու որոշումն ընդունվի արհեստական բանականության (ԱԲ) կողմից։
«Ես թույլ չեմ տա անել դա,- Time ամսագրի հարցազրույցում ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։- Ես հարգանքով եմ վերաբերվում ԱԲ-ին, բայց նման որոշումներ ընդունում է նախագահը՝ պայմանով, որ նա կոմպետենտ է»։
Մարտին ԱՄՆ ԶՈւ Հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Ֆրենկ Բրեդլին հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները թույլ չեն տա ԱԲ-ին ինքնուրույն որոշումներ ընդունել կենդանի թիրախներին հարվածելու մասին։





























