Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավտոկայանատեղին այսօր փակել էին միայն Կառավարական մեքենաների համար։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հավատացյալները երեխաների հետ գալիս էին, սակայն, անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մեքենաները կայանել։
Նշենք, որ այս եկեղեցում էին Սուրբ Հարության պատարագին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։





























