Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը խոստացել է, որ Աթենքը Եվրամիության հետ վարկային համաձայնագիրն ապահովելու համար օրենքներ կընդունի մինչեւ փետրվարի վերջը:

Վենիզելոսը հայտնել է, որ հունական խորհրդարանը շտապ կդիտարկի նոր բյուջետային միջոցառումների, պետական կառավարման բարեփոխումների, կենսաթոշակային ծախսերի վերանայման եւ 2012թ. բյուջեի մասին օրենքները: Բացի այդ, նախարարի խոսքով` օրենսդրություն կընդունվի հունական պարտքը մասամբ մարելու մասին, գրում է Reuters-ը:

Ֆինանսների նախարարն ասել է, որ վարկատուների հետ բանակցությունները ծրագրվածից ավելի լավ են ընթացել: Պարտքը կմարվի ՀՆԱ-ի լրացուցիչ 3,5 տոկոսային կետով, եւ մասնավոր ներդրողների ձեռքին եղած գումարի  ընդհանուր ծավալը կգերազանցի  նոմինալի 50% -ը: