Հայաստանի տարածքում, այսօր` փետրվարի 21-ի ժամը 10.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի եւ Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը, իսկ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Փետրվարի 21-ի ժամը 08.45-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:




























