Ռուսաստանում արհեստական բանականությունը (ԱԲ) պետք է մուտքային և ելքային տվյալների գրաքննության ենթարկվի՝ օգտատերերի որոշակի հարցումները սահմանափակելու նպատակով։ «ԱԲ. վստահության ռեժիմ» ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել Թվային զարգացման նախարարի տեղակալ Ալեքսանդր Շոյտովը։ Ըստ նրա՝ ի տարբերություն հիմնարար իրավունքներ ունեցող քաղաքացիների, ԱԲ-ն իրավունքի սուբյեկտ չէ, հետևաբար նմանատիպ սահմանափակումները միանգամայն տեղին են։

Դեռևս մարտ ամսին նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել ԱԲ-ի կարգավորմանն ուղղված օրինագիծը։ Այդ փաստաթղթով սահմանվում է «արհեստական բանականություն» հասկացությունը, ամրագրվում են շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներդրվում է ԱԲ-ի միջոցով ստեղծված լուսանկարների, տեսանյութերի և ձայնային բովանդակության պարտադիր մակնշման պահանջը։