Ռուսական ՈւՎԲ-76 ռադիոկայանը, որն առավել հայտնի է «Դատաստանի օրվա ռադիոկայան» անվանումով, ապրիլի 13-ին՝ մեկուկես ժամվա ընթացքում, երկու ծածկագրված հաղորդագրություններ է հեռարձակել։ Մոսկվայի ժամանակով 12:52-ին հնչել է «լյուսոշտոֆ» բառը, իսկ 14:12-ին՝ «ասամբլեա»: Այս ակտիվությունը ֆիքսել է «УВБ-76 логи» Telegram-ալիքը։

Նախորդ անգամ կայանը հաղորդագրություն էր հրապարակել մարտի 30-ին. այդ ժամանակ եթերում հնչել էին «Սրեզովակ» և «Գուանոսլյաբ» ազդանշանները։