Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Նապոլին» կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ` 3:1:

Չնայած իտալացիների առավելությանը, հաշիվը բացեց հյուրերի խաղացող Խուան Մատան, որն օգտվեց «Նապոլիի» ավագ Պաոլո Կանավարոյի սխալից:

Իտալական ակումբի խաղացողները Էզեկիլ Լավեսիի եւ Էդիսոն Կավանիի գոլերի շնորհիվ կարողացան մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը եւ առաջ անցնել:

Երկրորդ խաղակեսում նույն Լավեսին հաշիվը դարձրեց 3:1:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Լոնդոնում:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Նապոլի» - «Չելսի»` 3:1

Լավեսի, 39, 65, Կավանի, 45+2 – Մատա, 27