Մոսկվայի արբիտրաժային դատարանը Microsoft-ի ռուսական դուստր ձեռնարկությունը՝ Microsoft Rus LLC-ն, սնանկ է ճանաչել, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ընկերության դեմ սնանկության վարույթ է սկսվել։ Ընկերությունը սնանկության դիմում է ներկայացրել 2025 թվականի հուլիսին, իսկ դատարանը սեպտեմբերին սկսել է դիտորդական վարույթ։
2022 թվականին Microsoft-ը հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Հետագայում Մոսկվայում, Կազանում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում ընկերության մասնաճյուղերը փակվել են։ Այս ժամանակահատվածում Microsoft Rus LLC-ի լուծարումը չի իրականացվել։
2024 թվականի վերջին ընկերության եկամուտը կազմել է 161,6 միլիոն ռուբլի, իսկ զուտ շահույթը՝ 174,1 միլիոն ռուբլի։ Ռուսաստանում գործունեության վերջին լրիվ տարում (2021թ.) եկամուտը հասել է 6,9 միլիարդ ռուբլու։





























