Թուրքիայում ոստիկանության հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որի խնդիրն է պաշտպանել Ստամբուլի կանանց արական սեռի կողմից կենցաղային բռնություններից:
Ստորաբաժանման կազմում ընդգրկվում են բացառապես կամավոր հիմունքներով: Այսօրվա դրությամբ, դրա կազմում ընդգրկված է 100 մարդ, կեսը` կանայք: Բոլոր ոստիկանները երկշաբաթյա դասընթաց են անցել ընտանեկան կոնֆլիկտների լուծման ուղղությամբ:
Պաշտոնական վիճակագրությամբ` թրքուհիների ավելի քան 40 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է բռնության այս կամ այն տեսակի հետ: Վերջին երեք տարում Ստամբուլում արձանագրվել է ընտանեկան բռնության 2754 դեպք: Հետագայում Ստամբուլի ոստիկանության վարչությունը մտադիր է բոլոր ոստիկաններին փոխանցել ընտանեկան բռնության դեպքերը կանխելու հմտությունները:




























