Շվեյցարիայում «Շվեյցարիայի ժողովրդավարական» կուսակցության (SVP)-ի կայքում «Խոզ թուրքեր» կարգախոսը կատաղեցրել է Շվեյցարիայի թուրքերին։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝  թուրք փաստաբան Յեթքին Գենչերը հիշյալ կարգախոսի հետ կապված  դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով 3 տարի պատժաչափի եւ գումարային տուգանքի դատապարտել SVP-ի ղեկավարությանը։

Թուրք փաստաբանը նշել է, թե թուրքերին վիրավորող արտահայտությունը երկար ժամանակ մնացել է կուսակցության կայքում եւ կառուցված է եղել բառախաղի սկզբունքով։