«Ռոսավիացիան» դիմել է տրանսպորտի նախարարությանը՝ առաջարկելով քննարկել թռիչքի ժամանակ փաուերբանկերի օգտագործման սահմանափակումները՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում հրդեհի միջադեպից հետո, տեղեկացրել է «Իզվեստիան»։

Հրդեհը տեղի է ունեցել 2026թ․ փետրվարին Եկատերինբուրգից Ստամբուլ թռիչքի ժամանակ։ Բորտուղեկցորդուհիները արագ մարել են հրդեհը, եւ թռիչքը շարունակվել է։

Միջադեպը հետաքննող հանձնաժողովը նշել է կանոնակարգերի հնարավոր փոփոխությունների, այդ թվում՝ ինքնաթիռում նման սարքերի օգտագործման սահմանափակումների անհրաժեշտությունը։

Ավիաընկերություններում արդեն  գործում են սահմանափակումներ. փաուերբանկերը թույլատրվում են միայն ձեռքի ուղեբեռում, դրանք չեն կարող տեղադրվել վերեւի բեռնախցիկներում կամ օգտագործվել թռիչքի ընթացքում։

«Ռոսավիացիան» ընդգծել է, որ ներկայում լիակատար արգելքի հիմքեր չկան, եւ որ գործող կանոնակարգերը կարգավորվում են միջազգային չափանիշներով եւ փոխադրողների ներքին պահանջներով։