ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հերքել է «USS Abraham Lincoln» և «USS Tripoli» ավիակիրների վրա սննդի պակասի մասին լուրերը։
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, սոցցանցերում լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում են սննդի գրեթե դատարկ սկուտեղներ։ Ըստ լուրերի՝ դա այն ուտելիքն է, որը մատուցվել է Մերձավոր Արևելքում գտնվող ավիակրի և դեսանտային նավի զինծառայողներին։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Abraham Lincoln» և «USS Tripoli» նավերն ապահովված են սննդի բավարար պաշարով, որպեսզի անձնակազմn առողջարար սնունդ ստանա։ Մեր նավաստիների ու ծովային հետևակայինների առողջությունն ու բարեկեցությունն ինձ համար առաջնահերթություն են։ Անձնակազմի յուրաքանչյուր անդամ, ինչպես և նախկինում, ստանում է լիարժեք ու սննդարար սնունդ»,- նշված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի հայտարարության մեջ։





























