Իսրայելական բանակը (IDF) շաբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանի հարավում այսպես կոչված «դեղին գիծ» է հաստատել, որը նման է իր ուժերը Գազայում Համասի կողմից դեռևս վերահսկվող տարածքից բաժանող գծին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում Դեղին գծից հարավ գործող IDF ուժերը հայտնաբերել են ահաբեկիչների, որոնք խախտել են հրադադարը և մոտեցել են դեղին գծից հյուսիս գտնվող ուժերին այնպես, որ անմիջական սպառնալիք են ներկայացրել։ Նրանց հայտնաբերելուց անմիջապես հետո և սպառնալիքը վերացնելու համար... ուժերը հարձակվել են ահաբեկիչների վրա Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջաններում», - հաղորդել է IDF-ն։
Նշվում է, որ զինվորականներին լիազորվել է «գործողություններ ձեռնարկել սպառնալիքների դեմ՝ չնայած հրադադարին»։





























