Սինգապուրի իշխանությունները որոշել են հեղուկ բնական գազի (LNG) գնումները վերահղել Մերձավոր Արևելքից դուրս մատակարարողներին՝ տարածաշրջանում սրվող հակամարտության և Օրմուզի նեղուցի հետ կապված սահմանափակումների ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի էներգետիկ շուկայի մարմնին։
Կարգավորողի խոսքով՝ պետական Singapore GasCo ընկերությունն արդեն սկսել է մատակարարման այլընտրանքային աղբյուրներ փնտրել, քանի որ մերձավորարևելյան LNG արտահանման մի մասը տուժել է ներկա իրավիճակից։
Նշվում է, որ մինչ ճգնաժամը համաշխարհային LNG մատակարարումների զգալի մասն անցնում էր Հորմուզի նեղուցով, որով Սինգապուրը ստանում էր իր ներկրվող վառելիքի մոտ 60%-ը ծովով։
Իշխանությունները նաև նշել են, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման շրջանակներում երկրի էլեկտրակայանները կարող են օգտագործել ինչպես բնական գազ, այնպես էլ դիզվառելիք: Այս առումով էներգետիկ ընկերություններից պահանջվում է պահպանել դիզելային վառելիքի պաշարները որպես պահեստային աղբյուր:





























