Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Բազելի» եւ «Բավարիայի» միջեւ ավարտվեց անսպասելի հաշվով: Շվեյցարական ակումբը հաղթեց` 1:0:

Միակ գնդակը հանդիպման վերջում խփեց Վալենտին Շտոկերը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին Մյունխենում:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բազել» - «Բավարիա»` 1:0

Շտոկեր, 86