Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Մարսելին»:
Միակ գնդակը 93-րդ րոպեին խփեց Անդրե Այուն: Երկու հանդիպման արդյունքում քառորդ եզրափակիչ դուրս գալու համար «Ինտերը» Միլանում ֆրանսիացիներին պետք է հաղթի երկու գնդակի առավելությամբ:
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում:
«Մարսել» - «Ինտեր»` 1:0
Անդրե Այու, 93




























