Էս մեր պռավեքի հարցը ո՞նց ա լինելու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, Ալագյազ համայնքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանը հարցրեց. «Խմած ես եղե՞լ»։
«Գիշերվա ժամը 3–ին գործս վերացրել եմ, երկու բաժակ խմել եմ, կանգնցրել են։ բաներ կան, որ ներելի ա»,– պատասխանեց գյուղացին։
Վարչապետը շարունակեց. «Դրա համար ես գիտե՞ս ինչ եմ արել. Ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում, որ չզրկեն ինձ։ Ես ոնց քցել–բռնել եմ, լուծում էդ ա»։





























