Վա՜յ, էս ինչ լավ քաշած, տնական արաղի հոտ ա գալիս։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, Ապարան խոշորացված համայնքի Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան վերանորոգված դպրոցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դպրոցի տնօրենն ասաց, թե ախտահանել են սենյակը։

«Հասկանալի է, բայց ինչի՞ եք տնական արաղով ախտահանել, ափսոս չէ՞ր»,-արձագանքեց Փաշինյանը։

Նա երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց դուր է գալիս նորոգված դպրոցը և խոստացավ  ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կառուցել։