2007 թվականին մի հատ կոմբայն ու մի հատ տրակտոր են առել, բայց իմ անփութության պատճառով անձնագիր չեմ հանել, հիմա պասպորտ չունի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, Ալագյազ համայնքում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանի հարցին՝ ես ի՞նչ անեմ, գյուղացին պատասխանեց. «Մի հատ էս թղթի վրա մակագրեք, որ պասպորտ տան, էլի»։
Սա առաջացրեց Փաշինյանի ծիծաղը. «Տենց չի լինի եղբայր, չգիտեմ ոնց կլինի, բայց տենց չի լինի։ Լավ ասիր՝ մի հատ մակագրի վրեն»։





























